Իսպանիան կարող է հրաժարվել իր, այսպես կոչված, «ոսկե վիզայի» սխեմայից, որը բնակության իրավունք է տալիս օտարերկրացիներին, ովքեր երկրում սեփականության մեջ ներդրումներ են կատարում, կարծում է ձախակողմյան Mas Pais կուսակցության առաջնորդ Ինիգո Էրեխոնը, հայտնում է Reuters-ը։ Էրեխոնը երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ իր Mas Pais կուսակցությունը նախնական համաձայնության է եկել Սոցիալական ապահովության նախարարության հետ՝ վերջ դնելու ծրագրին, որը թույլ է տալիս առնվազն 500,000 եվրո արժողությամբ գույք գնորդներին և նրանց ընտանիքներին ստանալ եռամյա բնակության թույլտվություն: «Իսպանական քաղաքացիությունը հնարավոր չէ գնել»,- ասել է Էրեխոնը ՝ հավելելով, որ «ոսկե վիզաները» պատճառ են դարձել, որ տների գները կտրուկ բարձրանան և տեղացիներին ստիպել են լքել իրենց թաղամասերը՝ առանց նոր աշխատատեղեր ստեղծելու: Նախարարությունը չի հաստատել ծրագիրը դադարեցնելու որևէ ծրագիր։ Բանակցություններին ծանոթ աղբյուրն ասել է, որ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել, քանի որ նախարարությունը դեռ ուսումնասիրում է քաղաքական կուսակցությունների առաջարկները: Երկուշաբթի՝ ավելի վաղ El Pais-ը հայտնել էր, որ Իսպանիան քննարկում է «ոսկե վիզայի» համար դիմելու պահանջները խստացնելու հարցը: Համաձայն կառավարության տվյալների՝ 2013 թվականի «ոսկե վիզաների» ծրագրի մեկնարկից մինչև անցյալ տարվա նոյեմբեր Իսպանիան տրամադրել է մոտ 5000 թույլտվություն, որոնց ցուցակը գլխավորում են չինացի ներդրողները։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47