Եվրոպայում թմրամոլների խոշորագույն ռեաբիլիտացիոն կենտրոնում՝ «Սան Պատրինյանո»-ում, որը գտնվում է Իտալիայում, հիվանդներին բուժում են ոչ թե դեղամիջոցներով, այլ` պիցցայով:
Ինչպես հայտնում է life.ru-ն, պիցցան պատրաստում են ռեաբիլիտացիոն կուրսի վերջին փուլում գտնվող բուժվողները:
«Մենք երբեք թմրամոլությունը հիվանդություն չենք համարել, ուստի՝ հարկ չենք համարում այն դեղամիջոցներով բուժել: Դրա փոխարեն մենք կիրառում ենք «պիցցաթերապիան»: Մեր նպատակն է մարդկանց զերծ պահել որևէ վնասակար կախվածությունից ու նրանց հասարակություն վերադարձնել»,- նշել է կենտրոնի գլխավոր բժիշկ Անտոնիո Բոսկինը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռեաբիլիտացիոն կենտրոնում յուրաքանչյուր հիվանդի բուժումը տևում է 3.5-4 տարի: Առաջին տարում բուժվողներին արգելվում է որևէ կապ ունենալ արտաքին աշխարհի հետ: Չկան բջջային հեռախոսներ, ինտերնետ կապ, տարածքը լքելն արգելվում է:
Հայտնի է, որ կենտրոնում գործող պիցցերիայում թերապիա անցնելուց հետո բուժվողները ձեռք են բերում խոհարարի, պիցցա պատրաստողի, մատուցողի ու վաճառողի մասնագիտություն: Շատ հաճախ կենտրոնի ղեկավարությունը լուծում է նաև նրանց աշխատանքի տեղավորման հարցը, ինչը շրջադարձային պահ է բնականոն կյանքին վերադառնալու ճանապարհին:
Ըստ ԱՄԿ-ի տվյալների՝ կենտրոնի նախկին բուժվողների 70%-ը հետագայում թմրանյութ չի օգտագործում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55