Սոթքի բաց հանքավայրը ապրիլի 15- ից փակ է, չի շահագործվում։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է «GeoProMining»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը և հիշեցնում՝ բաց հանքը փակվել էր, դեռևս, ապրլի ապրիլի 14-ին, երբ հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել։ Ռուզաննա Գրիգորյանը նկատել է՝ քանի որ հանքի մերձակայքում պարբերաբար կրակոցներ են լինում, անվտանգային նկատառումներից ելնելով, ղեկավարության կողմից որոշում է ընդունվել մեկ ամսով՝ ապրիլի 15- մայիս 15-ը, վճարովի արձակուրդ տրամադրել հանքի աշխատակիցներին։ Հանքի աշխատանքների հետագա ճակատագիրը պարզ կդառնա հարկադիր պարապուրդից հետո, որի վերաբերյալ տնօրինությունը կիրազեկի հանրությանը, ասել է ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, դեռևս ապրիլի 26-ին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում պնդել էր, թե Սոթքի հանքավայրի աշխատանքները չեն դադարեցվել, վստահեցրել, որ աշխատանքները մասնակի իրականացվում են։ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «GeoProMining»-ի հիմնական բաժնետեր Տրոցենկոն է, որը դարձել է կառավարության հետ կոռուպցիոն տարրեր պարունակող գործարքի գործընկեր. նա անհասկանալի պայմաններում ձեռք է բերեց ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը ու դրան մի մասը նվիրել Փաշինյանի աշխատակազմին, որպիսի պահանջ ներկայացրել էր հենց Փաշինյանը»,-գրում է աղբյուրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47