ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել էին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամները, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր համայնքները (Գյումրի, Սևան, Էջմիածին, Եղվարդ, Արմավիր, Ոսկեհատ և այլն): ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի եվրոպական դեսպաններին ընդունել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Նա ողջունել է ներկաներին՝ անդրադառնալով հանդիպման նպատակին. «Այս հանդիպմամբ ցանկանում ենք ծանոթանալ համայնքներում ձեր գործունեությանը և զուգահեռ ներկայացնել ԿԳՄՍ նախարարության՝ երիտասարդության ոլորտում իրականացվող քաղաքականությունը: Քննարկման արդյունքում կհասկանանք ռեսուրսների համադրելիությունը և հետագա համագործակցության հնարավորությունները»: Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն ընդգծել է, որ պետական քաղաքականության առաջիկա մարտահրավերներից է երիտասարդության մասին օրենքի մշակումը, ինչից կբխի նաև ռազմավարությունը: Այս համատեքստում նա կարևորել է երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրումը, որի նպատակն է երիտասարդներին օրենքի մշակման գործընթացի մաս դարձնելը: Երիտասարդ եվրոպական դեսպանները համառոտ ներկայացրել են իրենց գործունեությունը՝ նշելով, որ աշխատանքները չեն սահմանափակվում միայն տվյալ համայնքում. դրանց սահմաններն ընդգրկում են այլ համայնքներ ևս՝ ստեղծելով համագործակցային պայմաններ: Հանդիպմանը քննարկվել են պետության և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության հնարավոր համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում: Կողմերն անդրադարձել են պետական կառավարման համակարգում կամավորների ներգրավումը խթանելու անհրաժեշտությանը, մասնավորապես՝ պետական միջոցառումների կազմակերպման, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աջակցության, երիտասարդական կենտրոնների ստեղծման ու կայացման և այլ հարցերում: Քննարկվել են նաև եվրաակումբների ցանցի ընդլայնումը դպրոցների միջոցով, ինչպես նաև Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ երիտասարդ դեսպաններն առաջնահերթ են համարել Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի ակտիվացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական և հստակեցնել հետագա անելիքները:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55