Հետեւելով պաշտոնական տեղեկատվությանը, գալիս ենք այն եզրակացության, որ հայկական բանակը պատասխանել է այն սադրանքին, որն իրականացրել է Ադրբեջանը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ադրբեջանը երեւի թե նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել: Իսկ ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է շարունակական ճնշումները հաջորդական դարձնելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության եւ հաղթողի դիրքից: Իրենց նպատակը Հայաստանի վրա ճնշումներն են եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է: Եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեր նկատմամբ չի փոխվել: Յուրաքանչյուր բանակցության փուլին զուգահեռ, դրանից առաջ, հետո, կամ ընթացքում իրենք ուժային ճնշումներ ու սադրանքներ են կազմակերպում, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների: Փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, իրենք բանակցություններում հաջողություններ չեն կարող ունենալ»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ կանխատեսելով, որ Ադրբեջանը շարունակելու ճնշումները եւ պարտադրելու է կեղծ խաղաղության օրակարգի մեջ մտնել: Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները պետք է իրենց կարողություններն ավելացնեն, ռազմական ու քաղաքական գիտելիքները բարձրացնեն. «Ճիշտ գնահատականն է, որ հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ ընդունել»: Սեյրան Օհանյանը նկատեց, որ այս սադրանքի նպատակը եւ դիրքային բարելավում ստանալն էր, եւ Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը. «ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ առաջընթացով գործեն: Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են.,-ասաց նա:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01