ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի պատվիրակության կազմով մայիսի 11-ին հանդիպել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպման մասին ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը:
Panorama.am-ը ՄԻՊ գրասենյակին ներկայացրեց իր դիտարկումները, որ ադրբեջանական զինուժի գործողությունները խախտում են ոչ միայն սահմանամերձ բնակավայերի բնակիչների, այլև ՀՀ բոլոր բնակիչների հիմնարար իրավունքները և հարց ուղղեց, թե Անահիտ Մանասյանը, միայն սահմանամերձ բնակավայերի հարցը բարձրացնելով, արդյո՞ք տարանջատում չի մտցնում ՀՀ քաղաքացիների տարբեր հատվածների միջև:
ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը պատասխանեց. «Շնորհակալ ենք Ձեր դիտարկման համար, ես կփոխանցեմ այն Պաշտպանին: Ուղղակի մենք այստեղ նշել ենք, որ Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր են բարձրացվել, այսինքը՝ մենք ընդհանուր Հայաստանի մասին էլ ենք հաղորդագրության մեջ նշել»:
ՄԻՊ ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ սակայն ադրբեջանական զինված ուժերի գործողությունների՝ ՀՀ ողջ բնակչության իրավունքների խաթարման վերաբերյալ դրույթ չկա:
ՄԻՊ խոսնակն ընդունեց, որ դիտարկումը ճիշտ է՝ ասելով .«Ձեր դիտարկումը ես հասկացա, պաշտպանին կփոխանցեմ, շատ շնորհակալ ենք: Հասկանալի է, և ձեր ասածները լրիվ ընդունելի է»:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47