Ֆիլիպինների դատարանը ուրբաթ օրը թմրանյութ պահելու մեղադրանքով արդարացրել է «թմրանյութերի դեմ պատերազմի» ամենակարկառուն քննադատներից մեկի՝ նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ընդդիմախոսին, հաղորդում է Reuters-ը: Դատարանը նախկին սենատոր 63-ամյա Լեյլա դե Լիմայից հանել է նրան առաջադրված երեք քրեական մեղադրանքներից երկրորդը՝ կապված Դուտերտեի հրապարակային մեղադրանքների հետ, որ նախկին վարչակազմում արդարադատության նախարար եղած ժամանակ նա վճար է վերցրել բանտերում գտնվող թմրաբանդայից։ Դե Լիման վերջին վեց տարիներն անցկացրել է անազատության մեջ, որոնցից հինգը՝ որպես սենատոր, եւ մեկ այլ գործ էլ ընթացքի մեջ է։ Մեղադրանքները հայտնվել են 2017 թվականին այն բանից մի քանի ամիս անց, երբ նա Սենատում հետաքննություն է սկսել Դուտերտեի անօրինական թմրանյութերի դեմ գործողությունների վերաբերյալ, որոնց ընթացքում սպանվել են հազարավոր սպառողներ եւ դիլերներ, որոնցից շատերը զոհվել են ոստիկանության հետ բախումների կամ խորհրդավոր հանգամանքներում: «Ես երբեք չեմ միջամտել դատական գործընթացին։ Ես միշտ ասել եմ, որ թող օրենքն իր հունով ընթանա»,-Դուտերտեի խոսքը մեջբերել է իրավաբանական խորհրդական Սալվադոր Պանելոն: Human Rights Watch-ի Ասիայի գծով փոխտնօրեն Ֆիլ Ռոբերտսոնը հայտարարել է, որ Դե Լիման դարձել է «նրան ոչնչացնելու վրիժառու արշավի» զոհը, եւ կոչ է արել հանել նրա վրայից մնացած մեղադրանքները: Amnesty International-ը հայտարարել է, որ կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկի այն անձանց, որոնք մեղավոր են կամայական ձերբակալման եւ անմեղության կանխավարկածի նկատմամբ նրա իրավունքների խախտման համար:
23:26
20:51
20:33
20:16
20:03
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56