Մայիսի 11-ին ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների մասնագետների աջակցությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացվեց «ԱԻ և ռազմական դրության ժամանակ անձնակազմի տարհանման և պատսպարման, ինչպես նաև հրդեհի դեպքում անձնակազմի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ուսումնավարժության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքներին ներգրավված էին ԵՓՎ ՀՓԱԿ, ՔՊ և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։ ԵՓՎ ՔՊ բաժնի մասնագետները նախապես մեթոդական օգնություն էին ցուցաբերել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ պլանների կազմման, կազմավորումների ձևավորման և աշխատանքների կազմակերպման հարցում։ Ուսումնավարժության նպատակն էր գործնականում ստուգել բժշկական կենտրոնի ներքին վերակարգի, նյութատեխնիկական ապահովման, հրդեհային, փրկարարական, հասարակական կարգի պահպանման կազմավորումների աշխատանքը, ինչպես նաև բժշկական անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը: Ըստ սցենարի՝ բժշկական կենտրոնի ընդունարանի նախասրահում տեղի էր ունեցել հրդեհի բռնկում, ինչը տարածվել էր շենքի երկրորդ հարկ։ Մինչ փրկարարական ուժերի ժամանումը՝ բժշկական կենտրոնի կազմավորումների ուժերով իրականացվել էր ընդհանուր հետախուզության, տարհանման և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ: Նախապես ծխապատ գոտուց դուրս էր բերվել 4 տուժած։ Դեպքի վայր ժամանեցին Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ, որոնք իրականացրեցին հրդեհաշիջում և հրդեհի տարածման կանխարգելում, ինչպես նաև ծխապատ գոտուց արգելափակված երկու տուժածի պատգարակով դուրս բերեցին և մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։ Ավարտին ԵՓՎ ՀՓԱԿ պետ, փ/ծ փոխգնդապետ Գ․ Հակոբյանն ամփոփելով արդյունքները, մատնանշեց առկա խնդիրները և բացթողումները, տվեց մասնագիտական խորհուրդներ և ցուցումներ, շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ դրական գնահատելով կատարված աշխատանքները։
19:49
19:24
19:09
14:33
14:00
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45