Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ մտադիր է «հանգամանալից բանակցություններ» անցկացնել վարչապետ Ռիշի Սունակի հետ, գրում է bbc.com-ը։
Զելենսկին վերջին մի քանի օրվա ընթացքում այցելել է Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Վատիկան՝ կոչ անելով արևմտյան առաջնորդներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ սպասվող հակահարձակման նախաշեմին:
«Այսօր Լոնդոնն է: Մեծ Բրիտանիան առաջատար է ցամաքում և օդում մեր կարողությունների ընդլայնման հարցում: Այսօր այդ համագործակցությունը կշարունակվի»,- ասվում է Զելենսկու թելեգրամյան ալիքում:
Մեծ Բրիտանիան Ուկրաինայի կարևոր դաշնակիցներից մեկն է Ռուսաստանի դեմ պայքարում։ Այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը հայտարարել է Կիևին արևմտյան արտադրության ժամանակակից տանկեր տրամադրելու մասին։ Անցած շաբաթ հայտնի է դարձել մոտ 250 կմ հեռահարությամբ բրիտանական Storm Shadow հրթիռների՝ ուկրաինական բանակին փոխանցելու մասին։
Սպասվում է, որ Զելենսկու և Սունակի միջև բանակցությունները վարչապետի նստավայրում կտևեն մոտ երկու ժամ։
Ըստ Դաունինգ Սթրիթի՝ Մեծ Բրիտանիան կհաստատի հարյուրավոր հակաօդային պաշտպանության հրթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր Կիև ուղարկելու ծրագրերը։
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47