Ռուսաստանը հետաքրքրությամբ հետևում է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին լուրերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին փոխանցում է russian.rt-ն:
«Իհարկե, մենք մեծ հետաքրքրությամբ և մեծ ուշադրությամբ ենք հետևում այս օրերին Թուրքիայից ստացվող նորություններին»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան հույսը դնում է Անկարայի հետ համագործակցության շարունակության և խորացման վրա։
Թուրքիայում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտնի են դարձել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ձայների թվով առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 49,24%-ը։
Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 45,06%-ը։ Նախագահի մյուս թեկնածուի՝ «Աթա» դաշինքից 55-ամյա Սինան Օգանի օգտին քվեարկել է ընտրողների 5,28%-ը։
«Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 0,42%-ը։ Վերջինս հանել էր իր թեկնածությունն ընտրություններից երեք օր առաջ, սակայն Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել նրա օգտին տրված ձայները։
Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ը, ինչը նշանակում է, որ հաղթողը կորոշվի երկրորդ փուլում։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47