Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հայտնել է անցյալ հանգստյան օրերին Միջերկրական ծովում փախստականների զանգվածային մահվան մասին, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով Reuters-ին:
IOM-ի տվյալներով, երկու օրվա` ապրիլի 30-ի եւ մայիսի 1-ի ընթացքում առնվազն 113 մարդ է զոհվել` փորձելով Լիբիայից Իտալիա հասնել: Ընդհանուր առմամբ միգրանտներ տեղափոխող նավակների հետ կապված չորս միջադեպ է գրանցվել: Մեկ դեպքում իտալական առեւտրական նավը հասցրել է օգնության հասնել եւ ջրից հանել 26 մարդու, մինչ մնացած 84-ը զոհվել են: Եվս 29 մարդ խեղդվել է` փորձելով ռետինե նավակներով կտրել Թունիսի նեղուցը, որը Սիցիլիան անջատում է աֆրիկյան առափնյա շրջանից: Չորրորդ խորտակված նավի մասին առայժմ տեղեկություն չկա:
Միգրանտների մեծամասնությունը, որոնք փորձում են ծովով Եվրոպա հասնել, Արեւմտյան Աֆրիկայի երկրներից է (հիմնականում` Նիգերիայից), ինչպես նաեւ Աֆրիկյան Եղջյուրի շրջանից: Սիրիացիներ, աֆղաններ եւ իրաքցիներ նրանց մեջ գրեթե չկան, բայց մոտ ժամանակներս, կարծում են իտալական իշխանությունները, այն փախստականները, որոնք նախկինում ԵՄ էին հասնում Բալկաններով տարանցմամբ, կգիտակցեն, որ ծովային ուղին այլընտրանք չունի:
Ընդհանուր առմամբ տարեսկզբից Միջերկրական ծովում 1357 միգրանտ եւ փախստական է զոհվել, միեւնույն ժամանակ 28 593 մարդ բարեհաջող հասել է Իտալիա, իսկ 154 862-ը ափ է իջել Հունաստանի առափնյա հատվածում:
2015-ին ԵՄ-ում ճգնաժամ է սկսվել փախստականների հոսքի պատճառով: IОМ-ի տվյալներով, մեկ տարվա ընթացքում Եվրոպա է եկել ավելի քան մեկ մլն վերաբնակիչ հիմնականում Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, Աֆղանստանից: ՄԱԿ-ի տվյալներով, 2016-ին կարող է կրկնապատկվել միգրացիոն ալիքը Եվրամիություն: 2016-ի մարտին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքում Սլովենիան, Խորվաթիան, Սերբիան, Մակեդոնիան եւ Բուլղարիան հայտնել են Մերձավոր Արեւելքից փախստականների համար սահմանները փակելու մասին, ինչից հետո միգրանտների հիմնական հոսքը եկել է Իտալիայով: Փախստականները, որոնք գալիս են Բրեններ լեռնանցքով, որտեղ արդեն բազմիցս ընդհարումներ են տեղի ունեցել, փորձում են ներթափանցել Ավստրիա, իսկ այնտեղից մեկնել Գերմանիա:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55