2023 թ․ հունիսի 16-18-ը Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը, որի համակարգողն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների համակարգումն ու խթանումը հանձնել է «Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտին» (Inrap): Միջոցառումն անցկացվում է 3 օր, որի ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին. այցելություններ կատարել պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար: Կազմակերպվում են հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ: Տեղի են ունենում մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, մասնակցություն գտածոների վերականգնման աշխատանքներին)։ Նշենք, որ Հայաստանն այս միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հունիսի 16-18-ն անցկացվելիք «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ները, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ը և առաջին անգամ «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ը։ Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար։ 2023 թ․ «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների պաշտոնական կայք՝ https://bit.ly/3punNO1 Միջոցառումների ծրագիրը կցվում է։
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56