Եվրամիությանը հաջողվել է խուսափել ռեցեսիայից, իսկ առաջիկա երկու տարում՝ 2023 եւ 2024թթ., սպասվում է ՀՆԱ աճ 1,0 եւ 1,7 տոկոսի մակարդակում։ Այս մասին վկայում է 2023թ. գարնան մասին կանխատեսումը, որը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում։ «ԵՄ տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան կանխատեսում էինք անցած աշնանը։ Մենք խուսափել ենք ռեցեսիայից եւ տրամադրված ենք չափավոր աճի այս եւ հաջորդ տարի»,- ասել է ԵՄ տնտեսության գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին։ Եվրահանձնաժողովում նշել են, որ կանխատեսման բարելավումը «պայմանավորված է առեւտրի պայմանների հակաշոկով՝ կապված էներգակիրների գների իջեցման հետ»։ Այս առնչությամբ ԵՄ-ն նախատեսում է շարունակել Ռուսաստանի պատժամիջոցային ճնշումը։ Օրինակ, մայիսի 15-ին ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները քննարկում են Ռուսաստանով երրորդ երկրներ ԵՄ-ից ապրանքների տարանցման արգելք մտցնելու հարցը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ում որոշ երկրների հետ «եվրոպական ապրանքների» առեւտրի վիթխարի բռնկում» են նկատել, միաժամանակ «գոյություն ունի անհամապատասխանություն» այն բանի միջեւ, թե որքան ապրանք է ձեռք բերվում Եվրամիությունում, անցնում Ռուսաստանով եւ հետո հայտնվում երրորդ երկրում։ Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ տարանցման արգելքը քննարկվում է, հարցի վերաբերյալ մի քանի տեսակետներ կան։
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01