Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ բարձրաստիճան այցելությունները և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լատվիայի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ: Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ դրանք կհասցեագրեն նաև մերօրյա մարտահրավերները՝ ընդգծելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման հարցերում շարունակական սերտ համագործակցության պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի: Քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում շեշտվել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին: Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, հայ ռազմագերիների վերադարձի և մարդասիրական բնույթի մյուս խնդիրների հասցեագրման կարևորությունը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի քաղաքական կամքը հասնել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության:
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34