«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շարունակում է իր հարազատներին, մտերիմներին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով տեղավորել աշխատանքի: Բանն այն է, որ իշխանական պատգամավոր Հակոբյանն իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 3-ի համարում գրել էինք, որ իշանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: Իսկ մայիսի 5-ի համարում գրել էինք, որ Հասմիկ Հակոբյանի քրոջ ամուսինը՝ Վարոն եւս աշխատում է Ազգային ժողովում: Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդն է: Պատգամավորը չէր հերքել, որ բարեկամներին գործի է տեղավորել: Հիշեցնենք, որ 2018-ի օգոստոսի 9-ին Նիկոլ Փաշինյանը, ոգեւորված հեղափոխությունից, հենց կառավարության նիստում հայտարարեց. «Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչեւ հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ, իսկ հիմա նման խնդիր չկա դրված»: Փաստորեն, նաեւ այս հարցում է խաբել Նիկոլ Փաշինյանը, եւ հենց նրա ՔՊ-ական թիմակիցները իրենց ազգականներին եւ բարեկամներին «լցնում են» պետական համակարգ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:45
18:21
17:56
17:56
17:44
17:42
17:32
17:16
17:02
16:55
16:33
16:15
15:12
11:07
10:36
10:06
09:47
09:33
08:09
16:33
17:16 20.10.25
09:47 20.10.25
10:36 20.10.25
10:06 20.10.25
17:56 20.10.25
11:07 20.10.25
17:42 20.10.25
09:33 20.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35