Եթե որևէ երկրից ուղեկցող փաստաթղթերով ապրանքը պետք է տեղափոխվի մեկ այլ երկիր՝ վերջնակետ, այն նշանակում է տարբեր բաներ»,-կառավարության շենքի դիմաց հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանի սահմանը հատել 1 տոննա կոկայինը, որի մասին ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել:
Նրա ներկայացմամբ՝ տարբեր երկրներ մշակում են տարբեր ալգորիթմներ, որոնց հիման վրա պետք է վեր հանեն, թե որ կոնտեյները կամ բեռնատարն են ստուգում, ինչի մասին գիտեն նաև մաքսանենգ ճանապարհով բեռներ տեղափոխողները:
Բադասյանը հավաստիացրեց, որ այդ եղանակով եկող ապրանքն ինչպես կարող է հասնել վերջնակետ, այնպես էլ՝ կորել ճանապարհին:
Նա հայտնեց, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում օգտագործվող թմրանյութերի ծավալն ավելացել է:
Հավաստիացնելով, որ ՊԵԿ-ի վերջին գործողությունները կապ չունեն ԱԱԾ-ի հայտնաբերված 1 տոննա կոկայինի հետ՝ Բադասյանն ասաց. «Մենք ոստիկանության հետ ունեինք հատուկ ծրագիր, թե ինչպես մեկ օրվա ընթացքում իրականացնենք համատեղ ծավալային հսկողություն մաքսային հսկողության գոտիներիում, որպեսզի բացահայտեինք հնարավոր մաքսանենգությունը»:
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ թմրանյութերի հայտնաբերումից հետո ՊԵԿ-ը հրապարակայնություն չի ապահովում, քանի որ դրան հաջորդում են այլ գործողություններ և հավաստիացրեց, որ ՊԵԿ-ը նոր նշանակալի բացահայտումներ է արել, որոնց մասին կլսեն առաջիկայում:
«Հայաստանում հայտնվում են այնպիսի թմրանյութեր, որոք խիստ մահաբեր են և պետք է մտածենք, թե մեր կարողություններն ինչպես ենք զարգացնում, աշխարհն էլ է իր կարողությունները զարգացնում»,-հայտարարեց Բադասյանը:
Անդրադառնալով Իտալիայում հայտնաբերված 3 տոննա կոկայինի դեպքին՝ ՊԵԿ նախագահը հայտնեց, որ այնտեղ բարդ սկանավորման և շների միջոցով 78 տոնայի մեջ հայտնաբերել է 2.8 տոննա թմրանյութ և հավաստիացրեց, որ Հայաստանն էլ ունի սկանավորման սարքավորումներ և շներ:
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45