Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը: Ազատությունից զրկելու այս ի՞նչ «անհաղթահարելի անհրաժեշություն» է հայտնաբերվել. ինչ լինի, միանգամից ձերբակալում կամ կալանք: Ինչո՞ւ Եռաբլուրում բացարձակ անթույլատրելի վերաբերմունքով, բացահայտ նսեմացումով բերման ենթարկվեցին զոհված զինծառայողների ծնողները: Դեռ բավական չէ մի հատ էլ վարչական վարույթներ հարուցվեցին ծնողների նկատմամբ նրանց քաշքշելով դատական գործընթացներով առանց որևէ ոստիկանի պատասխանատվության: Բացահայտ է, որ ձերբակալումն է, որ ավելի է նպաստեց ատելության խոսքի աճին ու վիրավորանքներին, ավելի խորացրեց մարդկանց պառակտումը: Չե՞ք տեսնում ինչ է կատարվում, ի՜նչ բացարձակ վիրավորանքների են ենթարկվում Հայրենիքին ամենաթանկը տված Հերոսածին ծնողները, անարգվում է զոհված զինծառայողների հիշատակը իրական ու կեղծ էջերից, ի՜նչ աստիճան են արժեզրկվում պետության ամրության հիմնարար երաշխիքները` բարոյական արժեքները: Իշխանությունն է գլխավոր պատասխանատուն երկրում առկա վիճակի համար: Հանձնարարե´ք ձեր անդամներին ու կողմնակիցներին անհապաղ դադարեցնել վիրավորանքների ու ատելության խոսքի ահագնացած ալիքը, կրակի վրա յուղ լցնելը: Քրեական վարույթ է նախաձեռնված թո´ղ վարույթը տարվի ու իրավական որակվող արարք է թո´ղ հանգամանքները պարզվեն: Ինչո՞ւ եք ավելի խորացնում լարվածությունը: Մյուս որևէ հարցի այս խնդրի հետ կապված այս գրառումով հատուկ չեմ անդրադառնում»:
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01