«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողով եւ կեսօրին հանդիպել իշխող խմբակցության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախապես ՔՊ-ականները չեն իմացել․ քննարկվում էր երկուշաբթի օրը հանդիպելու հարցը։ Հանդիպման հրատապությունը թերեւս պայմանավորված է եղել երեկ Մոսկվայում ընթացող Միրզոյան-Բայրամով բանակցությունների, ինչպես նաեւ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ բանակցությունների փաստով եւ դրանից առաջ որոշ նախազգուշացումների անհրաժեշտությամբ։ Փաշինյանը երեկվա հանդիպմանը ներկա սակավաթիվ թիմակիցներին հորդորել է՝ առաջիկայում պարզապես չխոսել ՌԴ-ի հետ կապված թեմաներով․ ՀԱՊԿ-ից դուրս գալու, դիտորդների եւ այլնի վերաբերյալ: Ռուսաստանի մասին ո՛չ լավ, ո՛չ վատ կարծիք չհայտնել։
Բանն այն է, որ երեկ՝ առավոտ կանուխ, երբ ԱԳ նախարարը դեռ չէր հանդիպել իր պաշտոնակցի հետ, խորհրդարանում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը ՌԴ էր քլնգում՝ ասելով, որ ՀՀ-ում ռուսների ներկայությունը կարող է նոր սադրանքների առիթ դառնալ, որ ռուս սահմանապահները հեռացել են սահմաններից՝ տեղը զիջելով Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ բրյուսելյան բանակցությունների մասին, բայց նոր բան չի ասել: Ի դեպ, ՔՊ-ականների սակավաթիվությունը մասամբ պայմանավորված է եղել գործուղումներով, ոմանք էլ նախապես չեն իմացել հանդիպման մասին, ԱԺ-ում չեն եղել»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարո
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44