Մեր դիրքորոշումն շարունակում է մնալ նույնը, մենք վերահաստատում ենք մեր մոտեցումը՝ 1975 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրանք այն քարտեզներն են, որոնց մասին Ռուսաստանն է խոսում:
«Պիտի հոգունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք ձեւակերպված նաեւ միջազգային հանրության կողմից, ինչը բավական կարեւոր է եւ ողջունելի»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի դիրքորոշմանը, Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել, միաժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարեւորագույն մաս է:
Որ մի գաղտնիք չկա, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում: Միաժամանակ պիտի արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետեւ 2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընթանված հայտարարության մեջ կողմերը պարտավորվել են ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը:
Ուզում եմ նաեւ ընդգծել, որ զորքերի հայելային հետքաշումը ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները: Դա առանձին գործընթաց է, սա ընդամենը սահմանային իրադրության կայունությունն ապահովելու մասին է:
Չնայած նաեւ կարծում ենք, որ 1975-ի քարտեզը կարող է եւ պետք է հիմք հանդիսանա նաեւ հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետեւ դա է ենթադրում 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,-ընդգծեց վարչապետը:
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01