«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին պատկանող՝ շուրջ 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը հաշփտակելու քրեական վարույթով:
Ուշագրավն այն է, որ իրավապահները այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը:
Բանն այն է, որ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետին հատկացված կեցավայր մուտք գործած անձը ոսկյա զադերը գրավադրել էր գրավատանը եւ ժամանակին չի կատարել գրավադրման պարտավորությունները, գրավատունը այն վաճառել էր: ԱԱԾ-ն հայտնաբերել է գրավատնից այն գնած քաղաքացուն, որն էլ խոստովանել է, որ ինքն էլ գնած ոսկին վերավաճառել է, ու այսպես իրավապահները չեն կարողանում զարդերը հետ վերադարձնել վարչապետի ընտանիքին:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 3 տարի անց նոր հանգամանք էր հայտնել 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու դեպքերով:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Տիգրան. Պ.-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երեւան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ եւ միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին:
Այնուհետեւ Տ. Պ-ն քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն, մուտք է գործել առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը եւ ապարանջանը: Իհարկե, Տիգրան Պ.-ն կալանավորված է, բայց Աննա Հակոբյանի զարդերը չկան:
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտն ազդարարող հրադադարի հայտարարության պահանջներից
դժգոհ քաղաքացիները հենց կեսգիշերին հավաքվեցին կառավարության դիմաց, ապա շարժվեցին կառավարական ամառանոց, որտեղից էլ գողացան վարչապետի կնոջը պատկանող՝ շուրջ 4 մլն արժողությամբ ոսկյա զարդերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33