«Երբ նորակառույց բազմաբնակարան շենքերում հաճախորդ են դառնում, բավականին մեծ գումարներ են վճարում, որոնք եկամուտներ են ապահովում, դուք հիմա այդ գումարի 75 %-ը սառեցնում եք և կառուցապատողին ասում եք՝ գնացեք բանկից գումար վերցրեք»,-հարակից ելույթով հանդես եկող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սոքիասյանը՝ Գևորդ Պապոյանի նախաձեռնած օրենքի նախագիծը քննարկելիս:
Վերջինս առաջարկում է բազմաբնակարան շենքի գնորդների վճարած նախնական գումարների 75%-ը սառեցնել հատուկ բանկային հաշիվների վրա, որպեսզի, եթե ինչ-ինչ պատճառներով շենքի կառուցումը չավարտվի, գնորդների գումարները չկորեն, կամ այդ սառեցված գումարներով կիսատ մնացած շենքն ավարտին հասցվի:
Ըստ Պապոյանի՝ կառուցապատողը քաղաքացիների տված ամբողջական գումարին հասանելիություն կունենա, երբ բնակարանները հանձնի քաղաքացիներին:
Քերոբյանն էլ հավելեց, որ բազմաբնակարանների տները ՀԷՑ-ին միացնելու ծախսերի մի մասը փոխհատուցելու է կառուցապատողը:
Խաչատուր Սուքիասյանը պնդեց, որ եթե շենքը կառուցելիս կառուցապատողի եկամուտները պակասի՝ նա սկսելու է բնակարանների գինը բարձրացնել:
Սուքիասյանը անընդունելի համարեց, որ նախագծով սառեցնում են քաղաքացիների վճարած գումարները, կառուցապատողին ստիպում են վարկ վերցնել, զուգահեռ էլ կոմպեսացնել նույն բազմաբնակարանի համար գազի կամ այլ ենթակառուցվածքների կառուցումը:
«Դուք մտքեր ասացիք, բայց ոչ մի հիմնավորում չկար, քանի տոկոս է կորուստը, կառուցապատողն ինչքան գումար է վճարելու, ՀԷՑ-ը ինչքան է ներդրում անելու, ինչքան է ներդրումը բնակարանի 1 ք/մ-ի վրա, որպեսզի կառուցապատողը հասկանա, թե 10 տարվա ընթացքում այդ գումարը հետ է գալու, թե ոչ: Սա շատ անընդունելի զրույց է մեզ համար՝ ԱԺ ամբիոնում էս կարգի քննարկումը»,-կառավարության կողմից հարակից ելույթով հանդես եկող Վահան Քերոբյանին դիմեց Խաչատուր Սուքիասյանը:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ տան վաճառքով զբաղվո գործակալությունները պետք է աշխատեն նաև դրսից գնորդներ բերեն, ոչ միայն ներքին շուկայի վրա աշխատեն:
«Երկրորդ հարցը չհասկացա բայց»,-արձագանքեց էկոնոմիկայի նախարարը:
Սուքիասյանը պարզաբանեց. «Դուք պետք է աշխատեք գործակալություններին սովորացնեք, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիների վրա բնակարան վաճառեն, այլ մեր սփյուռքի 7 մլն-ի վրա, որովհետև շինարարությունը խթանում է ՀՆԱ-ն»:
Քերոբյանը ընդունեց որ շինարարությունը տնտեսության աճող ճյուղերից է նախորդ տարի 12.3 % է եղել աճը, այս տարվա առաջին եռամսյակում 15.6 %, բայց հարցը պետք է քննարկվի գործակալությունների հետ:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45