Երևանում ընթանում է Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ նշելով, որ բանակցվում է առևտրի և ներդրումների մասին հատվածը:
Առևտրի և ներդրումների մասին գլուխն, ըստ Մելքոնյանի, շատ կարևոր է Հայաստանի համար, որովհետև ոչ միայն նպաստավոր է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական զարգացման, այլև՝ Հայաստանում անցկացվելիք ռեֆորմների ու բարեփոխումների մշակման ընթացքում ճիշտ փորձի վրա հիմնված մոտեցումներ որդեգրելու համար:
«Տեքստի զգալի մասն այս քննարկումների ժամանակ կկարողանանք համաձայնեցնել: Ունենք տասից ավել ոլորտներ, որոնց վերաբերում է փաստաթուղթը, որոնք ևս բանակցվում են: Սա բանակցային չորրորդ ռաունդն է։ Բանակցությունների ընթացքը դրական ու կառուցողական եմ գնահատում: Բազմաթիվ հարցերում մենք եկել ենք ընդhանուր համաձայնության, բայց դեռևս կան հարցեր, որոնք նեղ մասնագիտական են ու դեռ քննարկվում են: Զգայուն հարցեր կա՞ն երկու կողմերի համար, այո կան, բայց հնարավոր է լուծումներ գտնել դրանց համար՝ քննարկումների ճանապարհով: Կարծում եմ, որ տեսանելի ապագայում կկարողանանք հասնել ընդհանուր հայտարարի ու արդյունքի»,- նշեց նախարարը:
Առևտրի և ներդրումների գլխում ներառված են թափանցիկության, ապրանքների, առևտրի, մաքսային հարցերին առնչվող հարցեր, առևտրի տեխնիկական խոչընդոտներ՝ սերտիֆիկացիա, սանիտարիա, մտավոր սեփականության պաշտպանություն և այլն: «Հայկական կողմը հույս ունի, որ այս մասում կընդգրկվի նաև ներդրումների հարցը և այս մասով քննարկումներ ևս կսկսվեն»,- հավելեց նախարարը:
Հարցին՝ ե՞րբ պատրաստ կլինի փաստաթուղթը, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կարևորը համաձայնագրի բովանդակությունն է: Համաձայնագիրն ունի շատ մասնագիտական ծածկույթ, բավական ծավալուն է: Ամենակարևոր հարցը բովանդակությունն է: Բայց սա չի նշանակում, որ ժամկետները երկրորդական են: Ունենք կառուցողական, ակտիվ բանակցային ընթացք: Տեսանելի ապագայում, հուսով եմ, կկարողանանք բերել տրամաբանական ավարտին»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ նշեց, որ այժմ բանակցությունները կենտրոնացած են առևտրի և ներդրումների գլխի վրա: Դեսպանը նշեց, որ համաձայնագրի քաղաքական գլուխները մեծապես բանակցվել էին՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, ուստի քաղաքական հատվածը քիչ թե շատ տեսանելի ձև ունի: Սվիտալսկին էլ նշեց, որ կան որոշ հարցեր, որոնք քննարկման, համաձայնեցման կարիք ունեն, բայց առաջընթացը զգալի է:
Նա նաև կոչ արեց նոր շրջանակային համաձայնագիրն օգտագործել համագործակցությունն ավելի արգասաբեր դարձնելու համար:
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42