Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը 1,2 մլն դոլար կհատկացնի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18 տարեկանից բարձր անձանց համար համայնքային փոքր տներ կառուցելու նպատակով․ նախագծի իրականացման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Նախարարությունից հյտնում են, որ ծրագրի իրականացումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանն ու վերջիններիս մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ կանխարգելմանը։ Ըստ այդմ, հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել ֆինանսավորում տրամադրել 10 համայնքային փոքր տների պատշաճ գործունեության ապահովման, մեկ համայնքային փոքր տան վերակառուցման, կահավորման և անհրաժեշտ սարքավորումներով հագեցման համար։ Նախարարությունը պարտավորվել է նաև հինգ շենք տրամադրել՝ համայնքային փոքր տների վերածելու նպատակով նախատեսված վերակառուցման աշխատանքների իրականացման համար։ Համագործակցության շրջանակում Իզմիրլյան բարեգործական հիմնադրամն, իր հերթին, նաև կդիտարկի և կապահովի նախարարության կողմից առաջարկվելիք վերակառուցման աշխատանքների ու կահավորման նախագծերը, տրամադրվելիք սարքավորումների ցանկը և այլն։
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44