«Դրանք կլինեն ուկրաինացի օդաչուների բազային ցամաքային վարժանքներ, որոնցից հետո նրանք պատրաստ կլինեն F-16 կործանիչների (կամ այլ ռազմական ինքնաթիռների) վարման ավելի մասնագիտացված ուսուցման», – ասել է աղբյուրը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս մեծապես փոխել է իր դիրքորոշումը՝ կապված F-16-երի հետ: Նախ, նա հայտարարել է, որ կողմ է, որ ուկրաինացի օդաչուները վերապատրաստվեն չորրորդ սերնդի F-16 կործանիչների վրա: Եվ երկրորդ, այժմ ԱՄՆ-ն նաև դեմ չէ, որ երրորդ երկրներն ամերիկյան F-16-եր մատակարարեն Կիևին
Բայդենի վարչակազմն առայժմ չի հայտարարել, թե որտեղ տեղի կունենա ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը: Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերն օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրոպայում նրա գործընկերները քննարկում են վերապատրաստման ժամկետները և վայրերը, ինչպես նաև այն, թե ո՛ր երկիրն է անցկացնելու վերապատրաստումը:
Foreign Policy-ն նշում է, որ Նիդերլանդների պաշտպանության նախարարը մայիսի 24-ին նամակ է ուղարկել խորհրդարան՝ հայտնելով, որ գերատեսչությունը պատրաստ է հնարավորինս շուտ սկսել ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը: Նորվեգիան ևս չորեքշաբթի հայտարարել է, որ պատրաստ է միանալ այդ գործընթացին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վաշինգտոնն առաջիկա ամիսներին համախոհների հետ կքննարկի, թե ո՛ր պետություններն են F-16 ինքնաթիռներ փոխանցելու Կիևին:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55