ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, համատեղ բացահայտել են Իրանի Իսլամական Հանրապետությունից հանցավոր սխեմայի միջոցով, առանց մաքսային վճարների վճարման, խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք: Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի խումբ անձինք պատրաստվում են հանցավոր ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծաքանակ կարագ և սերուցք` առանց մաքսային վճարների վճարման: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և շուրջ 3 ամիս ձեռնարկվել են բազմակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձանց կողմից կազմակերպվել և իրագործվել է հանցավոր սխեմա, որի արդյունքում, պարտականությունից ազատող փաստաթղթեր կեղծելու միջոցով՝ խուսափել են առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց: Այսպես, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անունով 11 բեռնատարի միջոցով ՀՀ տարածք է ներմուծվել շուրջ 280 տոննա կարագ և սերուցք` ընդհանուր 750 հազար ԱՄՆ դոլար արժեքով: Մինչև նշված բեռները կհասնեն ՀՀ տարածք, հանցավոր խմբի կողմից կազմվել և ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ուղարկվել կեղծ փաստաթուղթ, որով ՌԴ պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի պաշտոնատար անձը հայտնում էր, թե 11 բեռնատարով ներմուծված ապրանքները նախատեսված են ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կարիքների համար և պահանջում է անհապաղ ներմուծումն ազատել մաքսային վճարներից` ՌԴ ու ՀՀ կառավարությունների միջև գործող գաղտնի համաձայնագրի համաձայն: Ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների բազմակողմանիությունը և ամբողջականությունն ապահովելու, հանցավոր շղթայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունն ու դերարակատարությունը, ինչպես նաև ներմուծված բեռների իրական սեփականատերերին պարզելու նպատակով հիշյալ համաձայնագրի շրջանակում բեռները բաց են թողնվել` ծածկագրված եղանակով` գտնվելով ՊԵԿ աշխատակիցների 24 ժամյա դիտման տակ: Այդ ընթացքում բեռնատարները Մեղրիի սահմանային անցակետից շարժվել են Երևան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ, որտեղ մաքսային ձևակերպումները կատարելուց հետո դուրս են եկել տերմինալից, սակայն չեն գնացել ռուսական 102-րդ ռազմաբազայի պահեստներ, այլ կայանվել են Երևանի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում և այնտեղ մնացել 3 օր: Այդ ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ներմուծված բեռները որևէ առնչություն չունեն ռուսական ռազմաբազայի հետ, միաժամանակ, ճշտվել են հանցավոր սխեմայի բոլոր դերակատարները: Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 170 միլիոն ՀՀ դրամի վնաս: Դեպքի առիթով, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, նախաձեռնվել է քրեական վարութ: Միաժամանակ, բոլոր բեռնատարները ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ ավտոկայանատեղիից տեղափոխվել են ՊԵԿ հսկողության գոտի:
14:09
14:09
13:48
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01