Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:
Ջրային կոմիտեից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանը, Մարտիրոս Նալբանդյանը, արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱԶԲ առաքելության տնտեսագիտության մասով ավագ պատասխանատու Գրիգոր Գյուրջյանը, ծրագրերի ավագ պատասխանատու Վարդան Կարապետյանը և գործառնությունների մասով օգնական Լիանա Առաքելյանը։
Ողջունելով հյուրերին՝ Վահագն Գևորգյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել և մնում է Ջրային կոմիտեի կարևորագույն գործընկերներից մեկը:
Նախագահը Վահագն Գևորգյանը ներկայացրել է փոքր և միջին ջրամբարաշինության ուղղությամբ իրականացված միջոցառումները: Իր խոսքում նախագահը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում 15 ջրամբարի նախագծման ուղղությամբ, ինչպես նաև ներկայացրել է Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցությամբ իրականացվող նախագծերին:
Կոմիտեի նախագահի խոսքով՝ նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, բարելավել ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը, հասնել էներգիայի խնայողության՝ մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու արդյունքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է ցուցաբերել օժանդակություն Ջրային կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ընդլայնելու հետագա երկկողմ համագործակցության շրջանակները։
Քննարկմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը՝ ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի բարելավման, ռազմավարական մոտեցումների հստակեցման, ըստ վերոնշյալ ուղղությունների իրականացվող ծրագրերի շրջանակներում հետագա համագործակցության շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Նախագահն ընդգծել է, որ Ջրային կոմիտեն հավատարիմ է մնալու իր հանձնառությանը և ամեն ինչ անելու է առկա և նոր ծրագրերը կյանքի կոչելու, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն ավելի ընդլայնելու, ամրապնդելու և զարգացնելու գործում:
14:09
14:09
13:48
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01