Պարզ է, որ հասարակությունը չի զիջի իր երեխաների ապագան, չի հրաժարվի իր եվրոպական ընտրությունից։ Ժողովրդավարության առաջին կանոնն այն է, որ դու պետք է կատարես այն, ինչի համար քեզ ընտրել է ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Անկախության տոնին նվիրված արարողության ժամանակ, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։ Նրա խոսքով՝ անկախությունը, որն այսօր տոնում է Վրաստանը, նշանակում է նաեւ պաշտպանել իր քաղաքացիներին պետությունից: «Մենք՝ վրացիներս, գիտեինք պաշտպանություն եւ անձնազոհություն։ Մենք գիտեինք ազատության եւ խաղաղության գինը։ Մենք հասկանում էինք, որ մեկը մյուսից անբաժան է ։ Վրացիները երբեք չեն համակերպվել որեւէ երկրի ստվերում ապրելուն եւ չեն ձգտել նվաճել որեւէ երկիր, եթե որեւէ մեկը թշնամանք չի ցուցաբերել»,-ասել է նա։ Վրաստանի նախագահը նաեւ նշել է, որ վրաց ժողովրդի համար վիրավորական է, երբ իշխանությունը չի մտածում իր քաղաքացիների պատվի եւ արժանապատվության մասին:
«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ օկուպացված տարածքներ եւ ռուսական բանակ ունեցող երկիրն իր տարածքում պետք է հատկապես պաշտպանի կայունությունը։ Հենց այդ պատճառով է, որ իշխանությունները պարտականություն ունեն թույլ չտալ այնպիսի իրավիճակի առաջացում, որն, անկասկած, կհանգեցնի հուզումների եւ էսկալացիայի։ Իշխանությունը պարտավոր է կանխել, այլ ոչ թե փորձարկել սեփական ժողովրդի համբերությունը։ Իշխանությունը պատասխանատու է տարածքը պաշտպանելու եւ սահմանը կառավարելու համար: Դուք պետք է իմանաք, թե ով է մտնում եւ ով է դուրս գալիս երկրից: Դժվար է հավատալ, որ օկուպանտ երկրի բարձրագույն քաղաքական շրջանակի անդամները երկիր են մուտք գործել առանց նախնական նախազգուշացման եւ անվտանգության երաշխիքների»,-հայտարարել է Զուրաբիշվիլին։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ չկան մարդիկ, ովքեր չեն վախենում պատերազմից։ Նա նշել է, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանը կվերադարձնի Վրաստանի տարածքները զիջումների դիմաց, ապա նա չգիտի պատմությունը: «Այսօր հուսահատության եւ անելանելիության ժամանակը չէ հասարակության համար։ Վրաց հասարակությունը երբեք չի նահանջել ազգային շահերի եւ պատվի պաշտպանությունից, եւ նորագույն պատմությունը դա ցույց է տվել։ Հիմա ամենակարեւորն այն է, որ մենք բոլորս միասին տեսնենք եւ գիտակցենք այդ անխուսափելի փոփոխությունները, հավատանք ինքներս մեզ եւ թույլ չտանք որեւէ մեկին մեզ դուրս մղել մեր ճանապարհից»,-հավելել է Վրաստանի նախագահը։
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
19:33
18:42
18:25
18:02
17:57
17:42
17:38
17:21
17:03
16:51
16:42
16:35
16:26
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02