ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Բ.-ն, զբաղեցնելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բյուջեից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամը: Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Բ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ժամանակահատվածում առանց օրինական հիմքերի՝ հափշտակության նպատակով, նույն համալսարանի շինվերանորոգման բաժնի բանվորներ Վ. Հ.-ի և Ա. Մ.-ի բանկային հաշվեհամարներին որպես աշխատավարձ մաս-մաս փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.400.000 ՀՀ դրամ, ապա վերջիններից պահանջել է այն կանխիկացնել և փոխանցել իրեն: Վ. Հ.-ն և Ա. Մ.-ն, կատարելով Ս. Բ.-ի պահանջը, ամբողջությամբ կանխիկացրել ու նրան են փոխանցել գումարը, որը վերջինս ստանալով՝ հափշտակել է: Մայիսի 25-ին Ս. Բ.-ն, Վ. Հ.-ն և Ա. Մ.-ն ձերբակալվել են: Մայիսի 26-ին ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Ս. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:09
14:09
13:48
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01