Կառավարությունն իր նկատմամբ հանրային վստահություն կարող է ձևավորել՝ մենաշնորհների դեմ իրական պայքար տանելով: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարության մասին, որ ցանկացած մեկը, որը ապրանքների ներկրման հարցում խոչընդոտների կբախվի, կարող է ահազանգել, դիմել իրեն:
«Եթե վարչապետի մակարդակով հայտարարվում է, ուրեմն իրատեսականին մոտ պիտի լինի: Տենց չի, որ... Մենք քննարկում ենք, որ ներկրման օլիգոպոլիաներ կան, դա օրենքով ամրագրված չէ, որ մեկ կամ երկու հոգի պետք է որոշ ապրանքներ ներկրեն: Բայց կառավարության նկատմամբ վստահության բարձրացման կարևոր ազդակներից մեկը հենց դա պետք է լինի: Սրա մասին ոչ միայն պետք է ասվի, այլև՝ կարճ ժամանակ անց քայլեր անելուց հետո ցույց տրվի, որ ներկրողների թիվը շատանում է: Արհեստական չպետք է լինի, որ կազմակերպեն, բերեն, նկարեն, ցույց տան: Մարդիկ հիասթափվել են, վախենում են ապրանք բերեն, մտածում են՝ բա որ խոչընդոտների հանդիպեն, պրոբլեմների մեջ ընկնեն»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը նշեց, որ կարող են լինել ռիսկեր՝ ԵԱՏՄ-ից ապրանքների ներկրման ժամանակ, երբ մաքսային սահմանի բացակայությունը կարող է դառնալ պատճառ, որ ներկրողը շեղվի օկտանային գներից կամ չպահպանի ապրանքի անվտանգության չափորոշիչները, ստանդարտացումը:
«Ես հիմքեր չունեմ ասելու, որ այ ես չեմ հավատում ... Շատ կարճ ժամանակ հետո կերևա: Շուկաները ցույց կտան՝ լրացուցիչ մրցակիցներ,ներկրողներ մտե՞լ են, թե՞ ոչ: Պետք է սպասենք: Երկու օր առաջ է այդ հայտարարությունն արվել: Ես՝ որպես պրագմատիկ գործիչ, չեմ կարող կասկածել»,- նշեց Մելքումյանը:
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
12:33
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42