Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 12 դեպք, որոնցից 2-ի մասով իրականացվել են քանդման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ զանգվածային լրատվության միջոցներով հանրության շրջանում շարունակվում են իրազեկման աշխատանքները շինարարության թույլտվությունների տրամադրման կարգի վերաբերյալ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունն ու իրազեկման աշխատանքները:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 8 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 3 լքյալ կրպակ: Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 45 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել խստացված և ամենօրյա հսկողությունը:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և օպերատիվ շտաբին էլ հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել և կարգավորել մայրաքաղաքում աղբամանների տեղադրման վայրերի ընտրության հարցը:
«Պարբերաբար բողոքներ եմ լսում բնակիչներից, որ այս կամ այն հասցեում աղբամանները ոչ հարմար տեղում են դրված: Դժգոհությունները հատկապես շատ են փողոցների բանուկ հատվածներում տեղադրված աղբամանների մասով, ինչը ինքս էլ մի քանի անգամ նկատել եմ: Մարդիկ արդարացիորեն նաև դժգոհում են, որ այս հարցի հետ կապված մեր կոմունալ վարչությունն ու «Սանիթեքը» մեկը մյուսի վրա են փորձում գցել պատասխանատվությունը: Նման մոտեցումն անընդունելի է ինձ համար: Բազմիցս եմ նշել, որ եթե որևէ խնդիր անհանգստացնում է մեր բնակիչներին, պետք է լուծումներ գտնել, ոչ թե փորձել արդարանալ, թե տվյալ խնդրի կարգավորումը մեր դաշտում չէ: Ու հատկապես այս հարցում պատասխանատվությունը երկուստեք է՝ թե՛ կոմունալ վարչությանը և թե՛ «Սանիթեք»-ինը: Ստեղծեք համատեղ աշխատանքային խումբ, որում ներգրավեք նաև վարչական շրջանների կոմունալ ծառայություններին և քննարկեք հարցն ու կարճ ժամանակում հնարավոր լուծումներ գտեք խնդրահարույց աղբամանների տեղափոխման մասով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 14 արձանագրություն: Համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, 9 իրավախախտ անձ բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանության բաժանմունք: Հանձնարարվել է շարունակել խիստ և հետևողական աշխատանքները, արագ արձագանքել «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվող ահազանգերին: Տրանսպորտի ոլորտի համակարգողներին էլ հանձնարարվել է աշխատանք տանել սպասարկող ընկերությունների հետ և սկսել ձմռան նախապատրաստական աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:11
15:45
15:22
15:04
14:55
14:28
13:11
12:53
12:35
12:16
11:38
11:19
11:02
10:41
10:23
10:09
21:34
20:32
19:45
18:10
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35