ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
«Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով ստանալու մի շարք տեղեկանքներ, մասնավորապես՝
– հաշվառման հասցեի վերաբերյալ,
– հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ ինչպես քաղաքացու, այնպես էլ նրա անչափահաս զավակների համար,
– անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ:
Նշված տեղեկանքները Հարթակի միջոցով ստանալու համար անհրաժեշտ է անցնել խիստ նույնականացում (eID-ի կամ mID)՝ կիրառելով նույնականացման քարտը կարդացող սարք (եթե քարտը էլեկտրոնային կրիչով է) կամ բջջային օպերատորի կողմից ակտիվացված ծառայության միջոցով (եթե քարտն առանց էլեկտրոնային կրիչի է):
Հարթակը հնարավորություն է տալիս նաև այցելության ժամեր ամրագրել ՄՔԾ վարչական գրասենյակում:
Առցանց հերթագրման համակարգը գործում է հետևյալ ծառայությունների համար.
– ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումի ներկայացում, խորհրդատվություն,
– օտարերկրացիներին մատուցվող ծառայություններ՝ կացության կարգավիճակի համար դիմում, հրավերի ձևակերպում կամ ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,
– անձնագրային ծառայությունների ստացում գրասենյակի վարչական շենքում:
Հարթակը սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում կնպաստի անձնագրային ծառայություններում հերթերի կրճատմանը, քանի որ քաղաքացիները այդպիսով հնարավորություն են ստանում առցանց տարբերակով հաշվված րոպեների ընթացքում ստանալու QR կոդով վավերացված տեղեկանքներ:
Առաջիկայում կայքում թվայնացված ծառայությունները կընդլայնվեն։ Կայքն ունի նաև տեղեկատվական բնույթ ունի. նկարագրված են միգրացիայի և քաղաքացիության ոլորտի ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը, պահանջվող փաստաթղթերը, ծառայության մատուցման ժամկետները և այլ մանրամասներ»,- ասվում է հաղորդագրությունում:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01