Երևանում հասարակական տրանսպորտային միջոցները համալրվեցին նոր էկո ավտոբուսներով. Շահումյանի հրապարակում կայացավ ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավտոբուսները ձեռք են բերվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց բոլորին նոր ավտոբուսային պարկի բացման կապակցությամբ՝ նշելով, որ սրանով ևս մեկ քայլ է իրականացվում Հայաստանում ավելի կայուն և արդյունավետ տրանսպորտային համակարգ ունենալու համար: «Ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը և ՎԶԵԲ-ին՝ «Կանաչ Երևան»-ի մեր տեսլականն իրականություն դարձնելու գործում իրենց ունեցած ներդրման համար: Նման ծրագրերի իրականացումը ցույց է տալիս Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակը: Նոր ավտոբուսային պարկի բացումը ոչ միայն ներդրում է ենթակառուցվածքների զարգացման, այլ նաև մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման և քաղաքի կենսունակությունը բարձրացնելու գործում»,-ասաց Մհեր Գրիգորյան: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանում արագ տեմպերով ընթանում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները և այս ավտոբուսների ձեռքբերումը այդ գործընթացի կարևորագույն քայլերից մեկն էր: «Բարեփոխումների այս շրջափուլում մենք ունենք արդեն իսկ հիմնարար հենք պնդելու, որ Երևանում հին գազելների հետ կապված պատմությունը 2023 թվականի սեպտեմբերի սկզբին ամբողջապես ավարտված է լինելու: Շարժակազմի փոխարինումը կարևորագույն շրջափուլ էր, որը մենք, կարելի է ասել, 70-80 տոկոսով իրականացրել ենք: Հիմա եկել է ժամանակը շարժակազմի էլեկտրոնային կառավարման ամբողջական նոր համակարգ ներդնելու, որպեսզի մարդկանց րոպեներով տեղեկացնենք ավտոբուսների տեղաշարժի և ժամանման մասին: Եվ իհարկե, հետագայում էլ ավելի շատ «կանաչ» տրանսպորտ ունենալու ճանապարհին Երևան քաղաքը պլանավորում է իր հին Չինական ավտոբուսները փոխարինել ամբողջապես էկո ավտոբուսներով»,- ասաց քաղաքապետի տեղակալը: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ուրախությամբ նշեց, որ նոր ավտոբուսների գործարկումը ոչ միայն կնվազեցնի արտանետումները և ավելի մաքուր օդ կապահովի Երևանում, այլ նաև կփոխի ամբողջ մոտեցումը հասարակական տրանսպորտի հանդեպ: «Այս ավտոբուսները կապահովեն նաև ներառականությունը, քանի որ նրանք հատուկ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիություն ապահովելու համար: Արդեն 87 այսպիսի ավտոբուսներ գտնվում են Երևանում և սա ապացուցում է, որ Եվրամիությունը ոչ միայն մտադիր է, այլ նաև ի վիճակի է իր խոստումները պահել»,- ասաց Վիկտորինը: ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին իր խոսքում նշեց, որ ցանկացած երկրում ածխածնի երկօքսիդի արտանետումների ամենամեծ մասը հենց հանրային տրանսպորտի կողմից է, և սա այն հարցն է, որ իրենք փորձում են մեղմացնել՝ նոր ավտոբուսներ ներկրելով Երևան: Բացման արարողությանը ներկա էին նաև Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և ՎԶԵԲ փոխտնօրեն, E5P հիմնադրամ Եվա Մանիկը:
14:09
14:09
13:48
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01