«2022 թվականին աննախադեպ աճ ենք ունեցել ՏՏ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, չենք սխալվի, եթե ասենք, որ 1 մլրդ դոլարից ավել է եղել ոլորտի շրջանառությունը»,-ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ ոլորտում աշխատակիցների քանակը 20 հազարից ավել է եղել և կա 4 հազար գործող ընկերություն: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «2022 թվականին Հայաստանում գրանցվել է ՀՀ քաղաքացիություն չունեցողների 18800 աշխատատեղ, որից ավելի քան14400-ը եղել է ՌԴ-ից, 300-ական Ուկրաինայից և Բելառուսից: Եթե լուրերը ճիշտ են, որ նրանց մեծ մասը աշխատում է IT ոլորտում, նշանակում է այդ 20000-ի կեսը Հայաստանցի չեն, ինչը բավականին տխուր պատկեր է»: Նախարարը չհամաձայնեց «տխուր» ձևակերպման հետ, հիմնավորելով, որ օտարերկրյա մասնագետները թարմացրել և մրցակցային են դարձրել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ հստակ չէ, թե որ ընկերություններն են համարվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի, բայց կան ԵԱՏՄ դասիչներ, որոնցով էլ պետք է հստակեցնեն Հայաստանում գործող ընկերությունների ոլորտայնությունը: Արթուր խաչատրյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում Հայաստանի գնած արբանյակը և արդյոք արդարացված են նրա գնման ծախսերը: «2022 թվականին պետք է լիներ ընդունիչ կայանը և կառավարման կենտրոնը: Կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է, բայց քանի որ մենք բացման արարողությունը ուզում ենք անել այն ժամանակ, երբ ընդունիչ կայանը և կառավարման կենտրոնը կլինեն, դրա համար շատ չի շրջանառվում նորությունը, որ այն ամբողջությամբ կահավորված է: Սպասում ենք մոտակա ամիսներին ընդունիչ կայանը կստանանք»,-ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը և հավելեց, որ տեխնիկապես ունեն հնարավորություն սարքավորումներով ուղիղ հրահանգավորել արբանյակը: Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ իրատեսական չէ մեկ տարվա մեջ ասել, թե արբանյակի ձեռքբերման համար ներդրումն արդարացված են, թե ոչ, բայց վստահեցրեց, որ շուկայական գինը և որակը բավական մրցունակ են եղել: Աղբյուր` Panorama.am
11:04
10:17
10:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55