Բոհեմ թատրոնը «Երիտասարդները մեր ներկան» նախագծի շրջանակներում ներկայացնում է Թելման Առաքելյանի «Թափանցիկ քաղաքի հեքիաթը» նոր մանկամեծական ներկայացումը։ «Հեքիաթը կա, հեքիաթը չի մահանում, եթե նույնիսկ 101 տարեկան ենք: Պարզապես պետք է բացենք մեր սրտերը հեքիաթի առաջ: Թերևս այս մեկ նախադասությամբ կարելի է բացատրել ներկայացման փիլիսոփայությունը: Ցավոք, հերոսների արկածները մեկ նախադասությամբ բացատրել հնարավոր չէ, դրա համար պետք է այցելել և մասնակից դառնալ այդ ամենին: Անդրանիկ Հարությունյանին հանդիսատեսը բացահայտելու է այլ կողմից: Կարող եմ ասել` սա այն ներկայացումն է, որտեղ Անդրանիկը խաղում է մեզնից յուրաքանչյուրին: Յուրահատուկ կերպով կուզեմ ուշադրությունը սևեռել ներկայացման դեկորացիայի և Թափանցիկ քաղաքի կառուցվածքի վրա, որն ինձ համար շատ հեքիաթային է ստացվել: Այսպես ասեմ` «Թափանցիկ քաղաքի» հատակագծի հեղինակը Քրիստինե Հովհանիսյանն է: Երեխաների համար ներկայցումը կրում է դաստիարակչական բնույթ, իսկ ծնողներին հիշեցնում, որ պետք է նաև հասցնել ապրել: Եվ, ի վերջո, պետք է սիրենք իրար, սիրենք այնպես, ինչպես հեքիաթում: Ներկայացումը սիրո, հավատի, ընկերության և գեղեցիկը տեսնելու մասին է: Մենք այնքան ենք կյանքին նայել բջջային հեռախոսների «ֆիլտրերով», որ մոռացել ենք` իրական կյանքին «ֆիլտրեր» պետք չեն: Ներկայացման ընթացքում հանդիպելու ենք շատ սիրված հերոսների` Սուտասանին, Անհաղթ աքլորին, Քնած Գեղեցկուհուն և այլոց», - ներկայացրել է Թելման Առաքելյանը։
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03