«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գազի գնին, 2020 թ. հայտարարել էր, թե «ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի»: Ավելին, նա տեղեկացրել էր, թե խոսել է ՌԴ նախագահ Պուտինի հետ և ակնկալում է, որ «այդ թեմայի շուրջ կգանք ընդհանուր հայտարարի, ու ՌԴ նախագահը կմիջամտի, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշում կայացնել»: Սակայն գազն, այնուամենայնիվ, թանկացավ. 2022 թվականին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից կայացվեց որոշում, ըստ, որի, 2022թ. ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացավ մի շարք սպառող խմբերի, այդ թվում՝ բնակիչների համար՝ դառնալով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար։
Վերոնշյալ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի համարձակությունն ավարտվեց, ու այդուհետ նա բավարարվեց միայն զախարովաներին «ականջի օղ անելու» մակարդակի «պորտատեղադրմամբ», իսկ ահա ոչ միայն գլոբալ, այլև նույնիսկ գազի գնի հարցում բանակցել չկարողացավ: Փոխարենը, մեր տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը՝ փաստացի նախաձեռնելով բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն առնվազն 16 դրամով նվազեցնելու նպատակով։ Հիմնավորումը հետևյալն է. գազի սակագնի վրա ազդում է ներմուծվող գազի գինը, որը կազմում է 175,21 դոլար (ՀԾԿՀ կողմից սահմանված 8389 կկալ/խմ գազի համար)։ Սակագնի հաշվարկման և սահմանման պահին ներկրված գազի գինը կազմել է 84 100 դրամ (1 ԱՄՆ դոլարը 480 դրամ փոխարժեքով)։
Սկսած 2022 թ. 2-րդ կիսամյակից ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է, որի արդյունքում 2022 թ. 2-րդ կիսամյակի միջին փոխարժեքը կազմել է 403 դրամ, իսկ 2023 թ. միջին փոխարժեքը տարվա սկզբից մինչև օրս՝ 390 դրամ։ Արդյունքում, արդեն գրեթե մեկ տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 70 000 դրամ, իսկ այս պահին 67 700 դրամ, ինչը հիմնավոր առիթ է գազի սակագինը նվազեցնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44