Ռեժիսոր Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» (Օթը, Թոթը, Թվանքի կոթը) կատակերգական ֆիլմը կցուցադրվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի «Մանուկյան» արվեստի կենտրոնում (AGBU Manoukian Performance Art Center)։ Պրեմիերային ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները։ «Անչափ ուրախ եմ, որ վերջապես մեր ֆիլմը հասնում է ամերիկաբնակ հայ հանրությանը: Մեզ համար չափազանց կարևոր են ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունները, որոնց արդյունքը ուղիղ անդրադառնում է Հայաստանում նոր ֆիլմերի արտադրության վրա: Կինոնկարը բացառիկ է իր տեսակով, ոճով և սցենարով և ոչ միայն որպես հայկական ֆիլմ: Այն արդեն հասցրել է հավաքել համակրողների մի մեծ բանակ: Ամենաշատն ինձ ուրախացնում է հայ երիտասարդների շնորհակալ արձագանքը, որ հայկական կինոարտադրությունում հնարավոր է աշխարհում մրցունակ ոճի և որակի ֆիլմ ստանալ, այն էլ չունենալով մեծ ներդրողներ», – նշում է Սերժ Գաբյանը։ Կինոնկարը 2023-ի ապրիլին ներկայացվեց հայաստանյան հանդիսատեսին։ Ֆիլմի հերոս սփյուռքահայ գործարարին շանտաժի է ենթարկում նախկին գործընկերը։ Խնդիրը լուծելու համար բիզնեսմենը հրավիրում է մասնագետների ամբողջ աշխարհից: Միմյանց չհասկանալու և ոստիկանության հետ զուգահեռ ծավալվող ինտրիգների արդյունքում ստեղծվում է անկառավարելի մեծ խառնաշփոթ: «ՕԹԹԿ»-ում նկարահանվել են դերասաններ Արսեն Գրիգորյանը, Ժիրայր Բաբազյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հակոբյանը և Արման Ղազարյանը: Կինոնկարում իր առաջին դերն է խաղացել ռեփեր Նարեկ A. Chilla-ն: Ֆիլմի համար օրիգինալ երաժշտությունը գրել է Սերժ Գաբյանը: Օգտագործվել են հանրահայտ երաժշտական գործեր` անակնկալ կատարումներով: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2021 օգոստոսից մինչև 2022-ի մայիս Երևանում: Այն նախաձեռնող և իրականացնող «Հուլիգան ստուդիոս» կինոարտադրական կազմակերպության առաջին կինոնախագիծն է:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55