Հյուսիսային Կորեան կիրակի դատապարտել է ՄԱԿ-ի ԱԽ-ին իր արբանյակի արձակման քննադատության համար և խոստացել է ինքնապաշտպանական միջոցներ ձեռնարկել, տեղեկացնում է Reuters-ը։
Անցած շաբաթ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել քննարկելու Հյուսիսային Կորեայի կողմից հետախուզական արբանյակ արձակելու փորձը, որն ավարտվել էր ձախողմամբ․ կրող հրթիռը և օգտակար բեռն ընկել էին ծովը։
Կիմ Յո Չժոնը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը և իշխող կուսակցության ազդեցիկ պաշտոնյան, հայտարարել է, որ համաձայնելով Վաշինգտոնի «գանգստերական խնդրանքին» և անտեսելով Հյուսիսային Կորեայի տիեզերական աշխատանքների իրավունքը՝ Անվտանգության Խորհուրդը ցուցադրել է իր՝ ԱՄՆ-ի «քաղաքական հավելում» լինելը։
Խոսելով արբանյկի արձակման մասին՝ նա նշել է, որ Հյուսիսային Կորեան իրավունք ունի պաշտպանվել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սպառնալիքներին, որոնք, ըստ նրա, իրենց զորավարժություններով մեծացնում են լարվածությունը։
ՄԱԿ-ի պատժամիջոցները «ԱՄՆ-ի և նրա վասալ ուժերի թշնամական քաղաքականության արդյունքն» են, և Հյուսիսային Կորեան երբեք չի ճանաչի դրանք, ասել է նա՝ խոստանալով իրականացնել իրենց ինքնիշխան իրավունքները, ներառյալ լրտես արբանյակների արձակումը։
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44