ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են անձնակազմի 250 անդամի։
«Հունիսի 4-ի առավոտից հակառակորդը լայնածավալ հարձակման է անցել Հարավկովկասյան ուղղությամբ՝ ռազմաճակատի հինգ հատվածներում՝ մարտի մեջ մտցնելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական պահուստների 23-րդ և 31-րդ մեքենայացված բրիգադները՝ այլ զորամասերի և ստորաբաժանումների աջակցությամբ: Ընդհանուր առմամբ, գործի է դրվել հակառակորդի վեց մեքենայացված և երկու տանկային գումարտակ… Հակառակորդի նպատակն է ճեղքել մեր պաշտպանությունը, իրենց կարծիքով, ռազմաճակատի ամենախոցելի հատվածում: Հակառակորդը չի կատարել իր առջև դրված խնդիրը, հաջողություն չի ունեցել», – հայտնել է Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «Արևելյան» զորքերի խմբավորման հմուտ և գրագետ գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 250 անձնակազմի անդամ, 16 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա և 21 զրահամեքենա
Կոնաշենկովը նաև նշել է, որ այս ուղղությամբ առաջապահ հրամանատարական կետերից մեկում է գտնվել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, զորքերի միավորված խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
Վերջին շաբաթներին Ուկրաինայի դաշնակից երկրների պաշտոնյաները շատ են քննարկում Կիևի մոտալուտ հակահարձակումը: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրում հակահարձակում սկսելու մասին չի հաղորդվում, սակայն նշվում է երկրի տարբեր հատվածներում ռուսական ուժերի կողմից իրականացված հարվածների մասին: Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանն իր հիմնական ուժերը շարունակում է կենտրոնացնել Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու վրա:
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44