«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավաբանները կես կատակ-կես լուրջ նշում են, թե հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունը կարող է ռեկորդային դառնալ դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների մերժումներով: Բանն այն է, որ օրերս հերթական նիստի ժամանակ Չալաբյանի փաստաբանական թիմը արդեն չորրորդ անգամ է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը ևս «ավանդույթի» ուժով մերժվել է: «Փաստի» հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ դատավարության ընթացքում Մարտիրոսյանն այնպիսի քանակի խախտումներ է թույլ տվել, որ իր անաչառությունը ոչ թե պարզապես կասկածի տակ է, այլ իր աչառու լինելն է արդեն անկասկած բոլորի համար։
«Բոլորն են հասկանում, որ նա ոչ թե դատավորի ֆունկցիա է իրականացնում, այլ ինչ-որ առումով մեղադրյալ կողմի ֆունկցիան է լրացնում»,-ասաց Չալաբյանը: Ի դեպ, նշենք, որ նիստից նիստ ավելի ու ավելի է ակնհայտ դառնում գործի «ջուր», սարքովի լինելը: Մասնավորաբար, վկաներից մեկը, որը ներկա է եղել Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե Չալաբյանը առաջարկ հնչեցրե՞լ է գումարով ուսանողներին ներգրավելու մասին, ասել է, որ նման խոսակցություն չի եղել, ավելին՝ «զարմանալի կլիներ, եթե նման առաջարկ լիներ»։
Ի դեպ, խոսելով գործով առանցքային վկա Թոռնիկ Ալիյանի մասին, որի ցուցմունքի վրա էլ «կազմվել» է գործը, նույն վկան նշել էր. «Թոռնիկ անունը հազվադեպ հանդիպող է, դրա համար էլ հիշում եմ, որ հանդիպման ժամանակ շատ հպանցիկ հիշատակվել է անունը` որպես անլուրջ, անգաղափար մարդու, որի հետ առհասարակ առնչություն ունենալ պետք չէ։ Եթե անունը Թոռնիկ չլիներ, չէի էլ հիշի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44