«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք «վոյաժների» մեծ սիրահար են եւ առիթը բաց չեն թողնում այս կամ այն միջոցառման անվան տակ արտերկիր մեկնել: Այս անգամ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի մասին է: Նա որոշել է հունիս ամիսը նվիրել շրջագայությունների: Այս օրերին ՔՊ-ական պատգամավորն արդեն Վաշինգտոնում է: ԱԺ նախագահի որոշումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ նա մեկնել է ԱՄՆ՝ Կանանց, խաղաղության եւ անվտանգության ազգային համակարգողների ցանցի բարձր մակարդակի հինգերորդ հանդիպմանը մասնակցելու համար հունիսի 5-10-ը։ Ընդ որում՝ միայն գիշերակացն է հրավիրող կողմի հաշվին։ Այդ նույն որոշման մեջ նշվում է, որ մյուս ծախսերը կարվեն պետբյուջեի հաշվին: Արդեն Երեւան վերադառնալուց օրեր անց Վարդանյանը մեկնելու է Վիեննա՝ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի՝ գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսուցողական այցին մասնակցելու համար հունիսի 19-23-ը. այստեղ բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17