Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին իր արձագանքում կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն անդրադարձել է նաև Արցախում տիրող իրավիճակին, հաղորդում է Factor.am-ը:
Նա նշել է, որ հավատում են՝ «առաջընթացի միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա»։
«Պետքարտուղար Բլինքենից մեջբերում՝ «Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել»։ Մենք իսկապես հավատում ենք դրան: ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։ Տևական և կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման, հարաբերությունների կարգավորման, սահմանների ուրվագծման և սահմանազատման, տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման համար ծանր աշխատանք կատարելը մեծ դիվիդենտներ կբերի Ադրբեջանին։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»,- ասել է ԱՄՆ դիվանագետը։
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանն ու դրա առաջացրած հետևանքներին։
«Որպես անվտանգության բարելավման ելակետ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Այս առիթով կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ լինել Արդարադատության Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման տառին ու ոգուն»,- ասել է Քարփենթերը։
Դիմելով Բայրամովին՝ նա նշել է, որ «ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ, նաև գործընկերների միջոցով, ինչպիսիք են ԵՄ-ն և միջազգային կազմակերպությունները, ինչպիսին է նաև ԵԱՀԿ-ն՝ օգնելու հասնել կայուն և արժանապատիվ խաղաղության»։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55