Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի միաձուլման միջոցով վերակազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկները և ստեղծել «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ:
Նախագծով սահմանվում են վերակազմակերպման և պետական հիմնարկի ստեղծման հետ կապված կարգավորիչ դրույթները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքի պահանջների շրջանակներում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ կառավարության 2016 թվականի N 424-Ա և 446-Ա որոշումներով ստեղծվել և գործում են ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանները՝ որպես ռազմաուսումնական հաստատություններ և պետական հիմնարկի կարգավիճակով: Ռազմական համալսարանների առաքելությունն է՝ տարբեր կրթական ծրագրերով պատրաստել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող արհեստավարժ և բանիմաց սպաներ՝ ապահովելով սպայական կադրերի շարունակական կրթությունը, իրականացնել գիտական հետազոտություններ:
Ռազմական համալսարաններն ունեն կառավարման մարմիններ, փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված լաբորատորիաներ և անհրաժեշտ ուսումնանյությական բազա: Սակայն, սահմանափակ թվով գիտական կադրերով պայմանավորված, մասնագիտական խորհուրդներ չունենալը լուրջ խնդիրներ է ստեղծում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և համակարգման, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստման բնագավառում, ինչն էլ այսօր առավել արդիական է դարձրել երկու ԲՈՒՀ-երի միավորումը: Վերջին տարիներին համալսարանների դիմորդների թվակազմի և պատրաստվող որոշ մասնագիտությունների պահանջարկի նվազման պատճառով արդիական է դարձել դրանց կառավարման և ֆինանսավորման համակարգի օպտիմալացման հարցը:
Ներկայում հետպատերազմյան իրադրությունը և առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում ՀՀ զինված ուժերի արդիականացման շրջանակներում ռազմական կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը: Խնդիր է առաջանում բարձրացնել զինվորական մասնագիտության գրավչությունը՝ ապահովելով դիմորդների անհրաժեշտ թվակազմը և շրջանավարտների կրթական մակարդակի որակը, ռազմաուսումնական հաստատությունների դերը որակյալ սպայական կադրերի պատրաստման, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ողջ գիտական ներուժը ՀՀ ԶՈՒ զարգացմանն ուղղված գիտական հետազոտություններ իրականացնելու գործում: Նշված ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միևնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմինները ու ստորաբաժանումները, այլև հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ստեղծել մեկ ընդհանուր արդիական ուսումնանյությական բազա (ռազմաուսումնավարժական դաշտեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորատորիաներ), ապահովել պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ստեղծել մասնագիտական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո»:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55