ՀՀ կառավարությունը հունիսի 8-ի նիստում հավանության է արժանացրել ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն 358 մլն 353 հազար դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ ՀՀ 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նրա խոսքով՝ լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մարզիկների լավագույն մարզավիճակի ապահովմամբ, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպմամբ և անցկացմամբ: «Մեծ նվաճումների սպորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել մարզումային և մրցումային փուլերի շարունակականությունն ու անընդհատությունը: Սա նշանակում է, որ պետք է ավելացնել ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերին մասնակցության թիվը: Ըստ էության, սրանք փորձի ձեռքբերման առաջնահերթ հարթակներ են և դրանցով որոշակիորեն երաշխավորվում են բարձր արդյունքները պաշտոնական մրցումներում»,- նշել է Արա Խզմալյանը: Տրամադրված լրացուցիչ ֆինանսավորմամբ Հայաստանում կկազմակերպվեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին ու վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար կանցկացվեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի դրանից՝ ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերին՝ ավելացնելով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը: «2022 թվականին ֆեդերացիաներին լրացուցիչ 200 մլն դրամ հատկացվեց, որով մարզիկներին հնարավորություն տրվեց մասնակցելու ավելի մեծ թվով ուսումնամարզական հավաքների և մրցաշարերի, ու արդյունքները եղան աննախադեպ. նվաճեցինք 307 մեդալ՝ նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն: Նկատի ունենանք նաև, որ 2023 թվականը նախաօլիմպիական տարի է և կարևոր են աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, որոնցից շատերը վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Սա ևս առաջ է բերում ավելի մեծ թվով հավաքների ու մրցաշարերի մասնակցելու անհրաժեշտություն: Ավելին, այս տարի, օրինակ, որոշ մարզաձևերի դեպքում Օլիմպիական խաղերի համար վարկանիշային են նաև Եվրոպական խաղերը: Այս ֆինանսավորմամբ, մենք հնարավորություն ենք ընձեռում չընդհատելու փորձի ձեռքբերման և կատարելագործման ընթացքը»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Այսպիսով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Հայաստանի բռնցքամարտի, ըմբշամարտի, շախմատի, հրաձգության, ձյուդոյի, մարմնամարզության, սուսերամարտի, վոլեյբոլի, թենիսի, խոտի հոկեյի, թաեքվոնդոյի և Երևանի շախմատի ֆեդերացիաներին:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55