Ոստիկանը ծխախոտը հանգցրել է ոստիկանություն տարված անձի քթին: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանի պաշտպանյալի նկատմամբ բռնության գործով պաշտպան Մարիամ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից ոչ միայն բռնություն է կիրառվել, այլ նաեւ ձերբակալվել է: Բռնությունը գործադրվել է այն բանից հետո, երբ փաստաբանը ոստիկանների կողմից բռնության ենթարկված իր պաշտպանյալին փորձել է մասնագիտական աջակցություն ցուցաբերել: «Պաշտպանյալս որեւէ հակաիրավական վարքագիծ չի դրսեւորել: Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է նա ենթարկվել դաժան ծեծի եւ խոշտանգման: Նրա քթի վրա ծխախոտ են հանգցրել, որոշ հատվածներ այրված են: Ունի բավականին վնասվածքներ, բժշկական հետազոտության է ենթարկվել եւ պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված»,- պատմեց Մարիամ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության որոշումը բավականին ուշ է կայացվել եւ այն էլ պաշտպանների մեծ ջանքերից հետո. «Նա սուր ցավեր է ունեցել ՁՎՊ-ում, այնտեղից նրան շտապօգնության մեքենան տարել է հիվանդանոց»: Մարիամ Աբրահամյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. «Մենք երեկ այցելեցինք նրան, պարզվեց, որ նա կողերի հատվածում լուրջ ցավեր ունի: Նրան առաջիկայում սպասվում է ականջի վիրահատություն»: Փաստաբանը պատմեց, որ կալանքի միջնորդության քննության ժամանակ նույնպես իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է. «Երբ դատարանում կալանքի միջնորդության քննությունն էր, նախագահող դատավորին խնդրեցինք 10 րոպե ընդմիջում, որպեսզի կարողանանք 3 փաստաբաններով առանձին խոսել, որոշ հարցեր քննարկել պաշտպանության տակտիկան մշակելու հետ կապված, ուղեկցողներից մեկը չէր հեռանում տարածքից, բավականին երկար ժամանակ նրան փորձում էինք օրենքը բացատրել, որ նա իրավունք չունի այդտեղ սպասել: Ես դա նույնպես փաստաբանի գործունեության խոչընդոտում եմ համարում»:
09:45
09:16
09:04
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44