Հայաստանը միանում է Եվրասիական վերաապահովագրական հիմնադրամին. կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն, գլխամասը կլինի Հայաստանում:
«Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է ԵԱՏՄ փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն ծրագրերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով ընկերության անդամ պետությունների արտահանման վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում: Սա, երևի թե, առաջին նմանատիպ ընկերությունն է, որի գլխամասը գտնվելու է Հայաստանում՝ Երևանում», - ԱԺ-ում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատեսական կապերի ընդլայնմանը:
Քերոբյանի խոսքով՝ 2022թ․ փետրվարի 24-ից հետո մի շարք միջազգային վերաապահովագրական ընկերություններ հրաժարվել են շարունակել Հայաստանից և ոչ միայն Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների ապահովագրությունների վերաապահովագրումը, արդյունքում էական դժվարություններ են ստեղծվել Հայաստանի արտահանողների համար:
«Հայաստանի արտահանման ապահովագրական ՓԲԸ-ն դժվարություններ ունեցավ արտահանողներին իրենց գործարքներում օժանդակելու գործում: Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը թույլ է տալու, որ ունենանք լրացուցիչ գործիք, որը կօգնի վերաապահովագրել նաև մեր արտահանման ապահովագրական ընկերության ստանձնած ռիսկերը», - նշեց Քերոբյանը:
Հայաստանն այս ընկերությունում մասնակցում է 3 տոկոսի չափով, ներդրվելու է 450 մլն ռուբլի:
09:45
09:16
09:04
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44