«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից տեղահանվածներին բնակարաններ ձեռք բերելու նպատակով սերտիֆիկատ տրամադրելու կարգը, ինչպես հայտնի է, թերի է եւ խրթին։ Ըստ գործող իրավակարգավորումների՝ սերտիֆիկատը տրամադրելուց 2 ամիս անց շահառուն զրկվում է ամենամսյա 40 հազարական դրամ աջակցությունից, քանի որ համարվում է, որ ստանալով սերտիֆիկատ՝ մարդը տուն է գնել, ու նրան այլեւս տան վարձի համար աջակցության գումար պետք չէ։ Արցախի կառավարությունում մեր աղբյուրը վստահեցնում է, որ այս կարգն առաջիկայում փոխվելու է։ «Այս պահի դրությամբ շրջանառվում է որոշման նախագիծ, ՀՀ սոցապնախարարության առաջարկով նաեւ, որով սերտիֆիկատ ստանալուց հետո անձը շարունակում է ստանալ 40 հազար դրամական աջակցությունն այնքան ժամանակ, մինչեւ որ բնակարան կամ բնակտարածքներ ձեռք բերեն: Նաեւ բանկերում կմեղմացնեն պահանջները»,- ասաց մեր զրուցակիցը՝ Արցախի կառավարությունում։ Տեղահանվածներին բնակարաններով ապահովելու երաշխավորը Հայաստանի կառավարությունն է, իսկ Արցախի Հանրապետության կառավարությունը պատասխանատու է զոհված անձ ունեցող տեղահանված ընտանիքներին բնակտարածքով ապահովելու համար։ Այս պահի դրությամբ Հայբիզնեսբանկը, որն այս ծրագրով կառավարության գործընկերն է, գրություն է ուղարկել Արցախի կառավարություն, որով պահանջել է հետաձգել ծրագիրը եւ պայմանագրերում որոշ փոփոխություններ իրականացնել։ Մինչ օրս զոհված անձանց տեղահանված ընտանիքներից մոտ 70-ն արդեն գնել է բնակարաններ, սակայն 60-ին մոտ ընտանիք դեռ չի իրացրել սերտիֆիկատները։ Մոտ 10-15 ընտանիքի հետ կապված էլ խնդրահարույց իրավիճակ է։»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55