Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, հրապարակել է Թուրքիայի բանտերում հուլիսի 15-ից ի վեր տիրող վիճակի վերաբերյալ բավականին մտահոգիչ զեկույց:
Կազմակերպության աշխատակիցները, որոնք դիտարկումներ են անցկացրել Թուրքիայի տարբեր քաղաքների բանտերում, զեկույցում հայտնել են, որ երկրի բանտերում մարդու իրավունքները ոտնահարվում են ամենասարսափելի ձևով և որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո բանտարկյալների հանդեպ կիրառվող դաժանություններն է՛լ ավելի սուր բնույթ են ստացել, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Զեկույցում նշված է, որ սպառնալիքների են ենթարկվում ոչ միայն դատապարտյալները, այլև նրանց փաստաբաններն ու ընտանիքի անդամները: Բազմաթիվ փաստաբաններ վկայել են, որ իրենց պաշտպանյալները ձերբակալվելուց հետո առնվազն 5 օր զրկված են լինում փաստաբանի հետ տեսնվելու իրավունքից:
Հետագայում նույնպես պարբերաբար խոչընդոտվում են փաստաբանի և պաշտպանյալի հանդիպումներն ու քննարկումները: Ավելին՝ այս ամենին ընդդիմացող փաստաբաններին սպառնում են նույնպես բանտարկել:
Զեկույցում տեղ է գտել 13 առանձին պատմություն, որոնք արձանագրվել են ուսումնասիրության ընթացքում և կազմված են տարբեր փաստաբանների և դատապարտյալների վկայություններից:
Վկայությունների ընթացքում դատապարտյալները պատմել են, որ իրենք ենթարկվում են դաժան ծեծի, ինչպես նաև սեռական բռնության, ինչի արդյունքում «խոստովանում» են հաճախ իրենց կողմից չկատարված հանցանքների մասին: Բազմաթիվ դատապարտյալներ պատմել են, որ իրենք ինքնախոստովանական ցուցմունք են գրել իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքներից հետո:
«Նախ այդ անձի ընկերոջն էին բռնել և ծեծի միջոցով ստիպել, որ զրպարտի ընկերոջը: Այնուհետ այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալել էին վերջինիս: Ոստիկանության աշխատակիցը բաժանմունքում շատ ուժեղ ծեծել էր նրան: Հետո սպառնացել, որ կբռնաբարի նրա կնոջը: Դրանից հետո պաշտպանյալս գրել է ինքնախոստովանական ցուցմունք»,- պատմել է փաստաբաններից մեկը:
Մի փաստաբան էլ անգամ վկայել է, որ հետախուզման մեջ գտնվող մի անձ եկել և հանձնվել է ոստիկանությանն այն բանից հետո, երբ ոստիկանները գերի են վերցրել նրա մորն ու երեխային:
Human Rights Watch-ը կոչ է արել Թուրքիային հետևել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված նորմերին և վերջ դնել տարատեսակ բռնություններին երկրի բանտերում:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44