ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Էրդողանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարում է Իրանը, (և ոչ թե Հայաստանը): Նա նաև նշել է, որ Թուրքիային ու Ադրբեջանին տխրեցնում է, որ մուսուլմանական Իրանն է խանգարում այսպես կոչված միջանցքի բացմանը: Եթե հավատանք Էրդողանին, ապա փաստացի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի սուվերեն տարածքի ճակատագիրն այսօր տնօրինում են Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: Մյուս շահագրգիռ և ոչ շահագրգիռ երկրների անունները Թուրքիայի նախագահը չի նշում: Հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանի կապիտուլյանտներն արդեն տվել են իրենց համաձայնությունը, թե՞ ոչ: Որովհետև ուշադրություն` ըստ Էրդողանի, ոչ թե Հայաստանն է դեմ «Զանգեզուրի միջանցքին», այլ Իրանը: ՀՀ ԱԳ նախարարն այսօր հրաժարվել է մեկնաբանել Էրդողանին: Մեկ այլ ՔՊ-ական դեպուտատ ասել է, որ Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցքի» հարցը փակ է: Ի մի բերելով պատկերը, այսօրվա դրությամբ հարկ է արձանագրել, որ 1. Թուրքիան և Ադրբեջանն այս հարցով քաղաքական օրակարգ ունեն (կամ բացելու են) Իրանի հետ: 2. Արևմուտքի և Արևելքի որոշ երկրներ, իրենց շահերից ելնելով, այս հարցում կարող են աջակցել Թուրքիային: 3. Իրանին ենթադրաբար համոզելուց հետո Թուրքիան և Ադրբեջանը կարող են ռազմական գործողություններ հրահրել Հայաստանի` այդ կերպ պարտադրելով հայ ժողովրդին` համաձայնվել Նիկոլի կապիտուլյացիոն հերթական ծրագրին: 4. Ռուսաստանը որքան էլ ծանր բեռ ունենա Ուկրաինական ճակատում, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ ՌԴ-ն հրաժարվի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով իր ստանձնած գործառույթից: Կապանում բացվող ՌԴ հյուպատոսությունը խոսուն փաստերից մեկն է: 5. Թուրքիան այս հարցում փորձելու է մոբիլիզացնել նաև մուսուլմանական համերաշխության գործոնը, եթե ի նկատի ունենանք, որ իր խոսքում Էրդողանն ընդգծել է «մուսուլմանական Իրան» եզրույթը: 6. Հայաստանի իշխանությունների ինքնուրույն քաղաքական կշիռն Արևմուտքում, Արևելքում, ՌԴ-ում, ինչպես նաև տարածաշրջանում զրոյին շատ մոտ են` եթե չհաշվենք օտար շահերին ծառայելու նրանց պատրաստականությունը: 7. Հայաստանի միակ իրական շանսն այսօր Իրանի և Ռուսաստանի իշխանությունների հետ ինտենսիվ աշխատանքն ու լիարժեք վստահելի քաղաքական պայմանավորվածություն ձեռքբերելու մեջ է»:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44