Արմեն Աշոտյանին չեզոքացնելու այս փորձը, որը ոչ այլ ինչ է, քան սեփական անզորության եւ ճղճիմության ընդունում, լրջագույն ջրբաժան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ջրբաժան.
Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր եւ կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբեւէ խոսելու իրավունքից: Ժողովրդավարության մորթին վրա քաշած տոտալիտարիզմը Հայաստանում այսօր չի մեկնարկել: Հինգ տարի է, ինչ վկա ենք դրա բիրտ եւ ցինիկ դրսեւորումներին: Բայց Արմեն Աշոտյանին չեզոքացնելու այս փորձն, որը ոչ այլ ինչ է, քան սեփական անզորության եւ ճղճիմության ընդունում, լրջագույն ջրբաժան է: Նույնիսկ եթե նրան մեղսագրվող անհեթեթությունն արդեն իսկ դատարանով ապացուցված լիներ, նրա ազատազրկման տեսքով պատժի ենթարկելը պետք է լրջագույն մտորումների առիթ դառնար: Իսկ քննության փուլում խափանման այս միջոցի կիրառումն ոչ բռնի հանցանքի մեջ մեղադրվող քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ դասական առումով քաղաքական հալածանք է: Իշխանությունը զավթած հանցախմբի հուսալքության մասին վկայող այս նողկալի քայլը ջրբաժան է բոլորիս եւ յուրաքանչյուրիս համար: Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր եւ կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբեւէ խոսելու իրավունքից: Եվ սա վերաբերում է բոլորին` – Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` իշխանական, ընդդիմադիր, արտախորհրդարանական – բոլոր լրատվամիջոցներին եւ դրանց թղթակիցներին – բոլոր դեսպանատներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, – բոլոր իրավապաշպան կազմակերպություններին եւ իրենց միջազգային կենտրոնակայաններին, – բոլոր միջխորհրդարանական կազմակերպություններին – եվրոպական բոլոր կառույցներին, զեկուցողներին, հանձնակատարներին, – բոլոր բուհերին, դրանց դասախոսներին եւ ուսանողներին, – այն բոլոր քննիչներին, դատախազներին եւ դատավորներին, ում ձեռքով հաշվեհարդար են տեսնում քաղաքական ընդդիմախոսներից, – ֆորմալ եւ ոչ-ֆորմալ հասարակական միավորումներին – հայ մտավորականներին – Սփյուռքի բոլոր կառույցներին Արմենը հինգ տարի է ենթարկվում է հոգեբանական, բարոյական, ֆիզիկական բոլոր հնարավոր կտտանքների: Եվ եթե նա չի լռել, դա նրանից չէ, որ կորցնելու բան չունի, կամ ըտանիք չունի, որի համար պատասխանատու է: Նա շարունակում է պայքարը, քանի որ փորձագիտական մակարդակում տեսնում է վրահաս վտանգը, քաղաքական մակարդակնում պարտավորված է զգում իրեն բարձրաձայնել այդ վտանգի մասին, իսկ ազգային հարթությունում չի կարողանում պատկերացնել համակերպվել այս դավաճանության հետ: ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՇՈՏՅԱՆԻՆ»,- գրել է նա:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01