«Ինջու է որոշման վերնագիրը երկար, որովհետև 7 նախագծերով մեկ հարվածով ուզում ենք բեռնաթափել մեր դատարանները»,-հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով կառավարության նիստի զեկուցվող վերջին՝ երրորդ հարցը: Նախարարը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը: Մինասյանի ներկայացմամբ՝ 2020-2022 թթ. անցկացրած ուսումնասիրությունների ընթացքում, պարզվել է, որ ընդհանուր իրավասության քաղհայցերով 441 հազար հայցադիմում է ներկայացվել, որից 395 հազարը փոքր բռնագանձման գործեր են և ստացվում է գրեթե 90 %-ով դատարանները ծանրաբեռնված են գործերով, որոնք արդարադատություն իրենցից չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջև վեճ է: Նախարարը տեղեկացրեց, որ նման գործերով դատավորը վերցնում է պայմանագիրը, նայում է և հաստատում է և այդ գործերի 95 %-ը չի բողոքարկվում, քաղաքացիները համաձայն են, գիտեն, որ պարտք կա: «Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները շուրջ 80 %-ով, և այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կումունալ ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարողանալու գնալ դատարան, գնալու են նոտարի մոտ, նոտարը հաստատելու է, այնուհետև թվային գործիքներով ուղարկելու է Հարկադիր կատարման ծառայություն, բայց նաև հնարավորություն ենք ստեղծել մեր քաղաքացիներին բողոքարկել այն գործերը, որոնք նոտարը կամ սխալ կհաշվարկի տոկոսը, կամ ընդհանրապես չի պատկերացնի, որ իրեն ընդդատյա գործ չի»,-հայտնեց Գրիգոր Մինասյանը և տեղեկացրեց, որ երկու օրակարգային հարց կա՝ դատավորների քանակի ավելացման կամ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, որով ընթացիկ տարում օրակարգից հնարավորություն կլինի հանել դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը և կկենտրոնանան առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացման վրա: Նախարարն ասաց, որ օրենքի ուժի մեջ մտնելը կապելու են թվային հարթակի գործարկման հետ և թղթային տարբերակները վերանալու են: Հայտնելով որ փոփոխությունների գործընթացը 1-1.5 ամիս է տևելու՝ Գրիգոր Մինասյանը հավելեց, որ երբ բանկն արդեն տեսնում է, կամ կոմունալ ծառայությունը տեսնում է, որ պարտավորությունը կատարված չէ, ուղարկելու է նոտարին, նոտարը 7-օրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցելու է քաղաքացուն, եթե քաղաքացին վճարում է, գործը փակվում է, էլ ընթացք չի լինում, եթե վճարում չի լինում, այնուհետև վճարման կարգադրությունը ուղարկվում է Հարկադիր կատարման ծառայություն, և պրոցեսը տևելու է մեկ ամիս: Նա հայտնեց, որ սկզբում որոշվել էր 5 մլն դրամ բռնագանձման գումարներին անդրադառնալ, բայց նախարարական կոմիտեում այն նվազեցվել է մինչև 2 մլն-ի:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01